Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին

Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին
20.05.2023 | 23:29

Երեկ ռուսական «Россия 1» հեռուստաընկերությունը անդրադարձ է արել «Արարատ» հայկական կոնյակի ներմուծման արգելքին (https://www.facebook.com/artur.tovmasyan.7355/videos/260608529814060):

Վստահ եմ, որ «Արարատ» կոնյակի Ռուսաստան արտահանման հնարավոր արգելքի պատմությունը ցույց է տալիս, որ արևմտյան ներդրողների հետ գործ ունենալը մեղմ ասած սխալ է։

«Արարատ» կոնյակը լեգենդար ու եզակի ապրանքանիշ է, որը ստեղծել է մեր ժողովուրդը դարերով։

Երևանի կոնյակի գործարանի հիմնական շուկան (80 %), ինչ էլ ասես, մնում է Ռուսաստանը, իսկ ներմուծման արգելքը նշանակում է, որ ընկերությունն անմիջապես հայտնվելու է սնանկության վտանգի առաջ, իր հետ սնանկության տանելով գյուղատնտեսությունը՝ խաղողագործներին։

Արդյոք կառավարությունը կարո՞ղ է պաշտպանել Հայաստանի ազգային ժառանգությունը. այս հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է` ո՛չ:

Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում երկիրը ապահովելու և նորմալ բիզնես վարելու միակ միջոցը արևմտյան «գործընկերներից» հեռու մնալն է։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 6129

Մեկնաբանություններ